Անհատական վարկանիշի կառուցում

Անհատական բրենդի ստեղծումն ու պահպանումը հետեւողական ու մասնագիտական աշխատանքի արդյունք է։ Մենք առաջարկում ենք անհատական վարկանիշի բարձրացման ամբողջական ծրագիր։ Արդեն շուրջ 5 տարի գործող մեր մեթոդաբանությունը սկսել ու ավարտին է հասցրել բազում անհատական վարկանիշի զարգացման արշավներ, աշխատել քաղաքական գործիչների, բիզնեսմենների ու տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Համագործակցության շրջանակում ու դրանից հետո մենք ապահովում ենք ձեր տվյալների կատարյալ գաղտնիությունն, իսկ ամեն հաճախորդին տրամադրվում է անհատական պլան։

Ահա թե ինչպես ենք մենք մեր գիտելիքները ծառայեցնում ձեր անձնական բրենդին

Մասնագետների համար։

  • երեք անհատական խորհրդատվական հանդիպում՝ ամեն մեկը մեկ ժամ տեւողությամբ
  • անհատական կենսագրության, ու անձնական բրենդի զարգացման հիմնական ուղղությունների նախանշում
  • Սոցիալական մեդիա գնահատում, առաջարկ մեկ հարթակի համար
  • բրենդի զարգացման ռազմավարության կազմում

Հանրային կերպարների, գործարարների մենեջերների համար

Մեր հաճախորդներից շատերը իրենց ոլորտի գիտակներն են, բայց իրենց փորձն ու իմիջը հանրությանը ներկայացնելու ռազմավարություն չունեն։ Սա մենք կվերցնենք մեր ձեռքն ու կապահովենք այն գործողությունների ծրագիրը, որը ձեզ թույլ կտա հասնել ձեր վերջնական նպատակին։

  • վեց անհատական խորհրդատվական հանդիպում՝ ամեն մեկը մեկ ժամ տեւողությամբ
  • անհատական կենսագրության, ու անձնական բրենդի զարգացման հիմնական ուղղությունների նախանշում
  • Սոցիալական մեդիա գնահատում, առաջարկ երկու հարթակի համար
  • թիրախային խմբի /հաճախորդներ, գործատուներ/
  • մրցակիցների ուսումնասիրում, մրցակցային առավելությունների կազմում
  • բրենդի զարգացման ռազմավարության կազմում

 

Քաղաքական գործիչների համար

  • քաղաքական արշավների կազմում, իրականացում, արդյունքների զեկուցում
  • առաջնորդի իմիջի ստեղծում, կառավարում
  • ելույթների ու ճառերի պատրաստում
  • լուսաբանում

Հետաքրքրե՞ց եկեք հանդիպենք ու ավելի մանրամասն քննարկենք ձեր նոր իմիջի ստեղծման մանրամասները։ Գրե’ք մեզ ու զանգահարեք, մեր մասնագետները միայն ուրախ կլինեն ձեզ հետ միասին կերտել ձեր անհատական բրենդը։