“Հաշտ Ճամբար” Ֆինանսական Համակագի Հաշտարարի Գրասենյակի կողմից

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Հաշտ Ճամբար» ծրագրի շրջանակներում իրականացրեց  մի շարք կրթական միջոցառումներ 11-13 տարեկան, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ծրագրի շրջանակներում Գրասենյակի մասնագետներն այցելեցին Կոտայքի մարզում գտնվող «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ,  «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթային կիրճ» ՍՊԸ, «Արագած» ՍՊԸ, «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ ճամբարները, որտեղ իրենց ամառային արձակուրդն են անցկացնում սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1,600 երեխաներ:

Միջոցառման կազմակերպումը վստահվել էր Սեյջ խորհրդատուների թիմին:

Ծրագրի մասին մանրամասն` այստեղ