Սեյջ և Ուորլդ Վիժն: Ապարանի ու Թալինի մանուկներին ժպիտներ պարգևելով…

Դեկտեմբերյան վերջին երկու շաբաթը Սեյջի թիմն ու Ուորլդ Վիժնի գործընկերները շատ պատասխանատու գործ էին ձեռնարկել: Պետք էր հասցնել Ձմեռ Պապին ու Ձյունանուշին Ապարանի ու Թալինի` թվով 54 դպրոցներ ու մանկապարտեզներ: Մանուկները նրանց շատ էին սպասում: Դե, թիմերն էլ առանց ժամանակ կորցնելու անցան գործի:

Արդյունքում բոլորը երջանիկ էին. Ձմեռ պապը բաժանեց բոլոր նվերները, մանուկները ուրախությունից թռվռում էին, իսկ Սեյջի ու Ուորդ Վիժնի գործընկերնեը գոհ էին նախաձեռնության արդյունքներից…

 

Դե, ամանոր է, իսկ ամանորն անակնկալների ու երազանքների իրականացման շրջան է: Իսկ դու, արդեն գրել ես նամակը Ձմեռ Պապիկին, հըն?

Հո-հո-հո…