PR Մասնագետ լինելն արդեն իսկ գերբնական ուժ է

Մեր Սեյջ թիմը մշտապես վառ է, նորարար, մոտիվացնող և մոտիվացված, կրեատիվ և ժպտերես: Մեր թիմի գլխավոր եռանդն էլ ապահովում է Սեյջ խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Էմմա Սարգսյանը: Ծանոթացեք նրա հետ, նրա ցանկություններին ու նպատակներին, տեսեք, թե ինչ ֆիլմեր պետք է լինեն մարքեթինգ/PR-ով հետաքրքրվողների ֆիլմացանկում և ինչ գերբնական ուժ ունի ցանկացած PR մասնագետ:

Այսօր առավոտյան ինչի՞ մասին եք մտածել առաջինը

Դե այսօր ոչ աշխատանքային օր է: Դա նշանակում է, որ կարող եմ առանց շտապելու գնալ աշխատանքի: 🙂

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հիմնադրում էիք Սեյջ խորհրդատվական կազմակերպությունը

Ակնկալում էի, որ Սեյջը նոր խոսք ու շունչ կմտցնի հայկական PR իրականության մեջ: Ցանկանում էի ստեղծել այնպիսի պլատֆորմ, որը վստահություն կներշնչի հենց հաճախորդներին, որը չի վախենա նորարարություններից, որտեղ կաշխատեն ոլորտի լավագույն մասնագետնները:

Նշեք այն մեկ պարտադիր պայմանը, առանց որի Դուք չեք պատկերացնում կազմակերպության աշխատանքը

Առանց մտածելու կասեմ` նվիրված ու խելառ թիմ:

Ի՞նչ եք կարծում Հայաստանում PR ոլորտի ներկա վիճակի մասին

Հայկական PR ոլորտը հիմա ավելի լավ վիճակում է, քան 4 տարի առաջ: Հիմա ավելի շատ են լավ մասնագետները, չենք վախենում միջազգային շուկա դուրս գալուց, բայց վստահ եմ, որ դեռ շատ անելիքներ ունենք:

Ո՞ր հետաքրքիր արշավներն են տպավորվել Ձեր մեջ

Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի արշավներից կարող եմ նշել Benneton –ի Unhate արշավը, Nike-ի գրեթե բոլոր արշավները, Heineken –ի արշավները:

Ամենատարածված հարցերից մեկը. ո՞րն է մարքեթինգի և հասարակայանության հետ կապերի միջև տարբերությունը

Եվ դու՞, Բրուտո՛ս:

Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել աշխատանքի ընթացքում

Դժվարությունները շատ-շատ են, թվարկելու չի )) Բայց առանց դրանց ամեն ինչ ավելի անհետաքրքիր կլիներ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած դժվարություն հաղթահարելու:

Ի՞նչ նշանաբանով եք շարժվում առաջ

Nobody cares. Work harder.

Նշեք այն կազմակերպությունները, որոնք Ձեր կարծիքով միշտ հաջող են իրականացնում PR/մարքեթինգ:

Coca Cola, Coca Cola և նորից Coca Cola:

Ի՞նչ ծրագրեր ունեք մոտակա ժամանակներում

Մեզ համար տարվա գլխավոր իրադարձությունը Երևանի Արտաքին Գովազդի փառատոնն է, որին էլ հենց հիմա պատրաստվում ենք ամբողջ թիմով: Ամբողջ աշխարհից գովազդային ոլորտի պրոֆեսիոնալները գալու են Հայաստան արդեն երկրորդ տարի: Անհավանական բան է: Ունենք էլի լավ նախագծեր, որոնց մասին կպատմենք ավելի ուշ

Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաք մարքեթինգի/PR-ի սիրահարներին

The West Wing, Thank you for Smoking, Wag the Dog, Mad Men: Սրանք ցանկացած մարքեթոլոգի ֆիլմադարանում պիտք է լինեն:

Ի՞նչ գիրք

Seth Godin “All Marketers are Liars”.

Ե՞րբ եք ամենաշատը զգացել, որ գոհ եք ձեր աշխատանքից

Միշտ: Եթե դու գոհ չես քո աշխատանքից, չես կարող գոհ լինել քո ցուցաբերած արդյունքից:

Ի՞նչն է ամենանյարդայնացնող բանը, որ երբևէ արել եք

Ամենանյարդայնացնող չկա, ամեն օր ավելի կատարելագործում եմ նյարդայնացնալու տաղանդս:

Ի՞նչ գերբնական ուժ է անհրաժեշտ PR մասնագետին

PR մասնագետ լինելն արդեն իսկ գերբնական ուժ է: )