Աշխատատեղ

vacancy2Միջոցառումների կառավարման մասնագետ

Վայրը: Երևան, Հայաստան

Տևողությունը: երկարաժամկետ՝ եռամսյա փորձաշրջանով

Սեյջ խորհրդատուներին անհրաժեշտ է անհատ, ով կզբաղեցնի միջոցառումների կառավարման մասնագետի պաշտոնը: Թեկնածուն կգլխավորի Սեյջի միջոցառումների թիմը, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ ու կառավարմամբ: Միջոցառումները կներառեն, բայց չեն սահմանափակվի ցուցահանդեսներով, փառատոններով, կոնֆերանսներով, ուսուցանումներով, ապրանքի ներկայացումներով և այլն:

Աշխատանքի Պարտականությունները

-Պլանավորել, կազմակերպել ու իրագործել Սեյջի միջոցառումները

-Բանակցել գործընկերների, մատակարարների հետ, կոորդինացնել միջոցառման անց կացման վայրը, սարքավորումները, քեյթերինգը և այլն:

-Պատրաստել ու ղեկավարության հետ հաստատել միջոցառման բյուջեն

– Օգնել Սեյջ թիմին իրենց ամենօրյա պարտականություններում

-Փնտրել և ղեկավարությանը տեղեկացնել հնարավոր միջոցառումների մասին

-Միջոցառումների ավարտին վերահսկել միջոցառման վայրից դուրս գալն ու հետագա անելիքները

-Միջոցառումներից հետո գնահատում ու զեկուցում

Անհրաժեշտ հմտությունները

–       Կառավարման, մարքեթինգի կամ լրագրության ոլորտում բարձրագույն կրթություն, արևմտյան որևէ համալսարանում կրթությունը գերադասելի է

–       Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման, PR –ի  և/կամ հաղորդակցության ոլորտում

–       Միջոցառումների կազմակերպման մեծ փորձ

–       Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, Ռուսերենի կամ մեկ այլ լեզվի իմացությունը ցանկալի է

–       Թեկնածուն պետք է ունակ լինի աշխատել թիմում

–       Ունենա բանակցային ու հաղորդակցության հմտություններ

–       Կարողանա աշխատել տարբեր իրավիճակներում, համատեղել մի քանի հանձնարարություն

–       Կարողանա ճանապարհորդել ինչպես Հայաստանում այնպես էլ՝ Հայաստանից դուրս

Հետաքրքրված անձիք կարող են իրենց Կենսագրականն ու ուղեկցող նամակն ուղարկել Լուիզա Բալդարյանին՝ հետևյալ հասցեով luiza@saegeconsultants.com. Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն :

Դիմումների ընդունման վերջնաժամկետ: -Հունիսի 6, 2014,  18:00

Չկա մեկնաբանություն

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով